Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.06.2016 | 00:01

Բարեկամ լինելու փոխարեն մի՛ եղիր թշնամի, քանզի չար անունը իր հետ կբերի ամոթ և նախատինք մեղավորին ու երկերեսանուն։ Քո հոգու խորհուրդների մեջ մի՛ բարձրացրու քեզ, որպեսզի քո անձը չմորթոտվի զվարակի նման, այլապես քո տերևները կոչնչացնես, քո պտուղները կկորցնես և կմնաս իբրև չորացած ծառ։ Չար հոգին կործանում է իր տիրոջը և նրան ոտնատակ դարձնում թշնամիներին։ Քաղցր բերանը շատացնում է իր բարեկամներին, քաղցրախոս լեզուն մեծացնում է մտերմությունը։


Սիրաքի իմաստություն 6. 1-5

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ