«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարում չի փակվի

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարում չի փակվի
23.10.2018 | 11:45

Այսօր կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու 3 օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վառարանը կրկին կմիացվի և առաջիկա մեկ տարում գործարանը չի փակվի։ Կառավարության և ավելի քան 500 աշխատող ունեցող գործարանի սեփականատիրոջ բանակցությունների մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։


Պղնձաձուլարանը գրավադրված է ռուսաստանյան ՎՏԲ բանկում, և ի սկզբանե, ընկերությունը հայտարարել էր, որ հնարավոր է՝ Ալավերդու գործարանն անցնի ՎՏԲ-ին, ինչպես մեկուկես ամիս առաջ բանկին անցավ նույն ընկերությունների խմբին պատկանող Թեղուտի հանքավայրը։ Ընկերությունը կառավարության առջև պահանջ էր դրել արտանետվող ծծմբային անհիդրիդի օրենքով սահմանված տարեկան 5,600 տոննա թույլատրելի սահմանաչափի փոխարեն իրենց թույլ տալ արտանետել տարեկան մինչև 40 հազար տոննա՝ թույլատրելի նորմը գերազանցելով յոթ անգամ։

Դիտվել է՝ 5195

Մեկնաբանություններ