Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Արտակ Զեյնալյան. ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ դիմումները՝ կիրառել հրատապ միջոց ևս 22 հայ գերիների նկատմամբ

Արտակ Զեյնալյան. ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ դիմումները՝ կիրառել հրատապ միջոց ևս 22 հայ գերիների նկատմամբ
08.12.2020 | 21:09

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է իրավապաշտպան, Արտակ Զեյնալյանը:


Գերության մեջ հայտնված անձինք են՝
Հրաչյա Գաբրիելյանը,
Էրիկ Մխիթարյանը,
Խաչատուր Միքաելյանը,
Հրաչյա Սեյրադարյանը,
Արտյոմ Կարապետյանը,
Լիպարիտ Թադևոսյանը,
Աշոտ Եսայանը,
Դավիթ Դանիելյանը,
Արծվիկ Չոբանյանը,
Գեղամ Մարտիրոսյանը,
Միքայել Միրզոյանը,
Համլետ Մալխասյանը,
Արմեն Մարտիրոսյանը,
Սևան Ղազարյանը,
Սերոբ Գալոյանը,
Մուշեղ Նուրբեկյանը,
Հովհաննես Գաբրելյանը,
Սերգեյ Մանուկյանը:


Ձերբակալված քաղաքացիական անձինք են


Կամո Մանասյանը,
Բորյա Բաղդասարյանը,
Մակսիմ Գրիգորյանը,
Կարեն Պետրոսյանը,
Սեդրակ Պետրոսյանը։


Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 07.12.2020թ, 09.12.2020թ, 10.12.2020թ, 11.12.2020թ և 14.12.2020թ:


Բացի այս, Ադրբեջանի Կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան, մասնավորապես՝ փաստարկված չի պատասխանել, թե՝ որտե՞ղ և ինչպիսի՞ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության և հնարավոր բուժման ենթարկելու որևէ ապացույցով` հայտնելով, թե` դրանք կներկայացնի «առաջիկայում»:

Դիտվել է՝ 4703

Մեկնաբանություններ