ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իրանը կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ է ներկայացրել

Իրանը կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ է ներկայացրել
07.02.2021 | 23:05

Իրանական «Ռազի» պատվաստանյութի և շիճուկի հետազոտական ինստիտուտը ներկայացրել է առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ, որն ստացել է Razi Covo-Pars անվանումը:

«Մեհր» գործակալությունը հաղորդում է, որ պատվաստանյութի շնորհանդեսին ներկա է եղել գյուղատնտեսության նախարար Քազեմ Խավազին, որը շնորհավորել է ժողովրդին նոր գիտական ձեռքբերման առթիվ: «Պատվաստանյութը ստեղծել է իրանցի բժիշկների, դեղագետների, անասբաբույժների և քիմիկոսների հատուկ խումբը և ամբողջովին համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին: Հուսով ենք հաջողությամբ ավարտել կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլերը, որոնք կմեկնարկեն վաղը»,- ասել է նախարարը:


Իրանն արդեն ձեռք է բերել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, պատվաստումները կսկվեն փետրվարի 9-ին: Առաջինը պատվաստվելու են առողջապահության ոլորտի աշխատակիցները:
Իրանում համաճարակի ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 466 435 դեպք, 56 469-ը՝ մահվան ելքով:

Դիտվել է՝ 9660

Մեկնաբանություններ