Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

ՈՒ ողջամիտ որևէ մեկը մտածում է, թե ՀՀ-ն կարող է անդամակցել ԵՄ-ի՞ն

ՈՒ ողջամիտ որևէ մեկը մտածում է, թե ՀՀ-ն կարող է անդամակցել  ԵՄ-ի՞ն
10.08.2024 | 19:05

Ամենամեծ խոչընդոտն այս հարցում ԵՄ-ի ցանկության ու նոր ընդլայնման պատրաստակամության բացակայությունը չէ:

Ոչ էլ դրա նպատակահարմարությունը, Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի կամքի առկայություն/բացակայությունը:

Նունիսկ Ռուսաստանի բնական հակազդեցությունը չէ:

Ամենամեծ խոչընդոտն աշխարհագրությունն է. նշված բոլոր հանգամանքների առկայության պարագայում անգամ Թուրքիան, սեփական ռազմավարական շահերի թելադրանքով, չի կարող երբևէ թույլատրել մեր հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին, շրջանցելով իրեն:

Ի միջի այլոց, նույնը վերաբերում է նաև Վրաստանին:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4303

Մեկնաբանություններ