ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Երեք հանճար

Երեք հանճար
29.05.2025 | 21:29

Հայոց տաղարան

Մեսրոպը տառ էր մանում,

Գրիգորը՝ տաղ մելանում,

Ազնավուրը՝ Ave Maria:

Երեք հանճար, մտքի տաճար,

ինչու՞ դարձանք այսպես անճար:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ