Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Եկեղեցին պետությունից անջատ պետք է լինի

Եկեղեցին պետությունից անջատ պետք է լինի
01.06.2025 | 15:02

Ինձ համար սկզբունքային է, որ եկեղեցին պետությունից անջատ պետք է լինի:

Ես 6 տարի դասավանդել եմ ճեմարանում, այսօրվա կաթողիկոսի գործընկերն եմ եղել հրատարակչությունում, ինձ համար հարազատ թեմա է, բայց եկեղեցու ռեֆորմների գործը ոչ ձեր, ոչ իմ, ոչ պետության, այլ դա եկեղեցու գործն է։

Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

03 հոկտեմբերի, 2011թ.

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ