ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ քահանաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ քահանաներին
17.06.2025 | 10:00

·

Հունիսի16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանի:

Հանդիպմանը Հայր Անանիան Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ձեռնադրյալներին։

Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով քահանա հայրերին, գոհունակություն հայտնեց Հայ Եկեղեցու անդաստանում արդեն իբրև օծյալ հոգևորականներ իրենց ծառայությունը շարունակելու առիթով։ Նորին Սրբությունը կարևորեց եկեղեցականների նվիրյալ ու անձնդիր ծառայությունը՝ ի խնդիր Եկեղեցու հոգեխնամ և ազգապահպան առաքելության արդյունավորման։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը հորդորեց նորաօծներին սերն ու հավատը դարձնել իրենց հոգևոր սպասավորության առանցքը, հանձնառությամբ և եկեղեցականի բարի օրինակով իրականացնել հոգեփրկչական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։

Հայոց Հովվապետն ընդգծեց նաև, որ նորաօծ հայրերն իրենց ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, որոնց առջև հարկ է չընկրկել, չվհատվել, այլ առ Աստված զորավոր հավատքով, նվիրումով, համբերատարությամբ հաղթահարել դրանք՝ արդյունավետ դարձնելով հոգևոր սպասավորությունը Մայր Եկեղեցու անդաստանում և Սուրբ Հոգու առաջնորդությամբ իրականացնել իրենց հովվական առաքելությունը՝ ի նպաստ հայորդիների հոգևոր կյանքի պայծառության և Եկեղեցու շենացման:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հոգևորականներին և նրանց ընծայեց ձեռաց խաչեր ու Սուրբ Հաղորդության մասնատուփեր:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ