ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ՈՒկրաինական և հայաստանյան ռեժիմները կորցնում են իրենց միջազգային լեգիտիմությունը

ՈՒկրաինական և հայաստանյան ռեժիմները կորցնում են իրենց միջազգային լեգիտիմությունը
04.02.2025 | 09:25

ԱՄՆ-ը դառնում է ոչ գաղափարականացված երկիր։ Սովետական Միության փլուզումից հետո դա պետք է վաղուց տեղի ունենար։ Չինական Ին-Յան սկզբունքի համաձայն՝ ցանկացած գաղափարախոսություն պետք է իր ախոյանն ունենա, այդ երկուսը իրարից պետք է սնվեն և ազդեցություն ձեռք բերեն։

Ուկրաինական և հայաստանյան ռեժիմները կորցնում են իրենց միջազգային լեգիտիմությունը՝ «ազատ աշխարհ-ավտորիտար աշխարհ» խոսույթի տապալման հետ միասին։

Այս ամենի տակ մնում է նյութական չոր հաշվարկը՝ ինչ ես կորցրել ու ինչ ես ձեռք բերել։ Մեր դեպքում մենք միայն կորցրել ենք։

Հայաստանի մարդակեր ու դեմագոգիկ ռեժիմն այլևս ոչ մի հենարան չունի և կախված է իներցիայի բարակ թելից։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ