ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • ԵՊՀ 95-ամյակի միջոցառումների մեկնարկը տրվեց գիտաժողովով

    ԵՊՀ 95-ամյակի միջոցառումների մեկնարկը տրվեց գիտաժողովով

    29.04.2014| 18:16
    Մեկնարկեց ԵՊՀ 95-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանը, որտեղ ներկայացվելու է շուրջ 400 գիտական զեկուցում: Արդեն ավանդույթ դարձած երիտասարդական նստաշրջանի կազմակերպիչն է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը: Այսօր Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ` 3 օրերի ընթացքում աշխատանքները կընթանան 18 թեմատիկ բաժանմունքներում:
  • Ապրիլի 25-27-ը համալսարանականներն Արցախում էին

    Ապրիլի 25-27-ը համալսարանականներն Արցախում էին

    29.04.2014| 12:28
    2006 թվականից սկսած` ամեն տարի Երևանի պետական համալսարանի ուսանողական կառույցները այցելում են Արցախ: Արցախ կատարած այցելության առաջին օրը համալսարանականները եղան Եղեգնուտ գյուղի` զոհված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի անունը կրող միջնակարգ դպրոցում:
  • Գուցե նույն ինքը՝ Մհեր Սեդրակյա՞նն է թիվ 70 դպրոցի տնօրենի հովանավորը

    Գուցե նույն ինքը՝ Մհեր Սեդրակյա՞նն է թիվ 70 դպրոցի տնօրենի հովանավորը

    28.04.2014| 17:55
    Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի թիվ 70 դպրոցի տնօրենի՝ աշխատանքից ազատվելու մասին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
  • Փորձագետներն` երկու բուհում

    Փորձագետներն` երկու բուհում

    28.04.2014| 13:10
    Ավարտվեց հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական երկու խմբերի այցելությունը Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ:
  • Dasaran.am կրթական ծրագիրը կնպաստի Հայաստանի և ԼՂՀ միասնական սերնդի ձևավորմանը

    Dasaran.am կրթական ծրագիրը կնպաստի Հայաստանի և ԼՂՀ միասնական սերնդի ձևավորմանը

    28.04.2014| 11:47
    «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Ստեփանակերտ, որտեղ իրականացրեց տեղի դպրոցների շուրջ 150 ներկայացուցիչների վերապատրաստման աշխատանքները: Աշխատանքները միտված էին օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Dasaran.am ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:
  • Վոլեյբոլի տղաների առաջնությունում առաջատարը Ճարտարագիտական համալսարանի թիմն է

    Վոլեյբոլի տղաների առաջնությունում առաջատարը Ճարտարագիտական համալսարանի թիմն է

    27.04.2014| 15:43
    Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի տղաների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 11 բուհի թիմեր։ 3-րդ տեղի համար ուժերը չափեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի պետական Ագրարային համալսարանի թիմերը:
  • Կրթության և գիտության ոլորտի աշխատակիցներն էլ են բողոքում

    Կրթության և գիտության ոլորտի աշխատակիցներն էլ են բողոքում

    27.04.2014| 14:32
    Սոցիալական ցանցերի միջոցով ՀՀ կրթության և գիտության ոլորտի աշխատակիցները տարածել են հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
  • Մեծ եղեռնը վերապրածի հուշերը վերածնվել են գրքի տեսքով

    Մեծ եղեռնը վերապրածի հուշերը վերածնվել են գրքի տեսքով

    25.04.2014| 11:03
    ԵՊՀ-ում տեղի ունեցած «Եթե լռենք, քարերը կաղաղակեն» գրքի շնորհանդեսը գրքում զետեղված են Եղեռնը վերապրած Հրաչյա Գևորգյանի հուշերը:
  • Երախտիքի ծառուղի` ԵՊՀ-ում

    Երախտիքի ծառուղի` ԵՊՀ-ում

    24.04.2014| 13:57
    Երևանի պետական համալսարանը Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ նախաձեռնել է երախտիքի ծառուղու հիմնում, որտեղ կտեղադրվեն 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու բազմապիսի օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները:
  • Ժամանակակից գործիքներ` կրթությունն էլ ավելի մատչելի և որակյալ դարձնելու

    Ժամանակակից գործիքներ` կրթությունն էլ ավելի մատչելի և որակյալ դարձնելու

    23.04.2014| 17:26
    ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, Samsung Electronics ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր՝ աշխարհում արդեն լայն տարածում ունեցող Smart School (խելացի դասասենյակ) ծրագրի ներդրման վերաբերյալ: