ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

Ինչու է նորից խաղի մեջ մտում «Սասնա ծռերը»

Ինչու է նորից խաղի մեջ մտում «Սասնա ծռերը»
23.07.2018 | 21:12

«Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարել են կուսակցություն ստեղծելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: «Դու ապրում ես բախտորոշ ու երջանիկ ժամանակում։ Որտեղ էլ որ հիմա լինես՝ հայրենիքում, թե արտերկրում, դու՛ ես այն կանչվածներից մեկը։ Եթե որոշել ես հետ բերել կորցրած հայրենիքն ու վերստանձնել Հայկ Նահապետի պատգամած մեր առաքելությունը, եթե անձնական երջանկությանը ու համամարդկային արժեքներին ու բարձունքներին ձգտում ես ազգայինի համատեքստում և ազգայինի միջոցով, կարող ես մեր հետ միասին մասնակիցը լինել առաջիկայում սպասվող մեր նախաձեռնությանը, լրացնելով հետևյալ հայտը»,- ասված է նրանց հայտարարությունում։


Անշուշտ, ցանկացած կուսակցություն ու քաղաքական միավոր կարող է մասնակցության հայտ ներկայացնել խորհրդարանական ընտրություններին, սակայն բնական հարց է առաջանում՝ զենքով իշխանությունից ազատվել ցանկացող խումբը ինչպիսի քաղաքական պայքարի տեսլական ունի: Մենք տեսանք, որ նրանց քաղաքական «գաղափարների» հետևանքով երեք անմեղ զոհ եղավ: Հիմա որքան էլ քաղաքական իրավիճակ փոխվի, ու նրանք հայտնվեն ազատության մեջ, միևնույն է, Հայաստանի երեք ընտանիք որբացավ, այդ կորուստն անդառնալի է: Իսկ նման քաղաքական կենսագրությամբ կուսակցություն դառնալ ու պայքարել հանուն մարդկանց իրավունքների ու հայրենիքի, մի քիչ շատ չէ՞ ծայրահեղ:


Հաջորդ հարցն էլ այն է, եթե նրանք ազատ արձակվեցին այս իշխանության օրոք ու հայտարարեցին, թե հրաժարվում են նախկին պայքարի ձևերից, ինչու՞ են նորից քաղաքական պայքարի դաշտ մտնում ու քաղաքական մրցակից դառնում այս իշխանությանը: «Սասնա ծռերը» Փաշինյանի հանդեպ նախկին վերաբերմունքն ու կարծիքը չի՞ փոխել: Ինչու՞ են դուրս գալիս ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուի դեմ, թե՞ նրանց պետք էր ընդամենը ազատության մեջ հայտնվել և սեփական սցենարը կյանքի կոչել:


Ամեն դեպքում, մեկ հարց շարունակում է օդում մնալ ու, որքան էլ այս խմբավորման անդամներն ազատության մեջ լինեն, դա չի կարող իր արդիականությունը կորցնել՝ ո՞վ պետք է պատասխան տա երեք մարդու մահվան համար: Քաղաքական նոր պայքարը հաստատապես չի կարող սրբագրել նրանց գործունեության այս տխուր ու դաժան հատվածը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ