Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

2021-ին ատոմակայանը 140 օրով չի աշխատի

2021-ին ատոմակայանը 140 օրով չի աշխատի
03.11.2020 | 22:13

Ոչ մի խուճապային տրամադրություն չկա, բոլոր ստանդարտ և նախօրոք պլանավորված աշխատանքները, որոնք նմանատիպ իրավիճակներում պետք է իրականացվեն, իրականացվում են՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով հիշեցմանը, թե ամիսներ առաջ Ադրբեջանը հայտարարում էր, որ պատրաստ է ատոմակայանը թիրախավորել:

«Ռազմական դրության ժամանակ ատոմակայանին զուգահեռ աշխատում են նաև նմանատիպ հզորություններ, որ եթե անհրաժեշտ լինի կանգնեցնել կայանը, էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ չլինեն հանրապետությունում»,-ասաց նա: 140 օրով ատոմակայանի աշխատանքը կանգնեցնելու մասին Բաղրամյանն ասաց, որ 2021-ին նախատեսվում են լայնածավալ աշխատանքներ, ատոմակայանն իր սովորական ռեժիմից շատ ավելի երկար կկանգնի:


Հարցին՝ էլեկտրաէներգիայի գնային փոփոխություններ սպասվու՞մ են, Բաղրամյանն արձագանքեց, թե այս պահին կդժվարանա ասել որևէ թվային մեծություն, բայց ծանր բեռ է լինելու էներգահամակարգի հրամար:

«ՀԷՑ-ի մասով կան դրական գործոններ՝ էլեկտրաէներգիայի կորստի նվազեցում, ծախսերի կրճատումներ: Այդ բոլորի համադրությամբ դեկտեմբերի 15-20-ին կունենանք որոշակի պատկեր»,-ասաց ՀԾԿՀ նախագահը:

Դիտվել է՝ 12415

Մեկնաբանություններ