Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երկրաշարժից հետո առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի, գործում է թեժ գիծ՝ 80-03 հեռախոսահամարով

Երկրաշարժից հետո առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի, գործում է թեժ գիծ՝ 80-03 հեռախոսահամարով
13.02.2021 | 20:28

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր գրանցված երկրաշարջի հետեւանքով տուժածներ և ավերածություններ չկան:

Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Որևէ խնդրի դեպքում կոչ ենք անում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն՝ 80-03 կարճ հեռախոսահամարով:

Դիտվել է՝ 15697

Մեկնաբանություններ