«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Սա ես համարում եմ ծանր հանցագործություն, սա ես համարում եմ աններելի մեղք, սա «պոռնկություն» է, սա դավաճանություն է

Սա ես համարում եմ ծանր հանցագործություն, սա ես համարում եմ աններելի մեղք, սա «պոռնկություն» է, սա դավաճանություն է
05.04.2025 | 21:11

Երեկվանից տեղս չեմ գտնում, մտքիցս դուրս չի գալիս մի տեսանյութ, որտեղ մի արցախցի աղջիկ երեխա, հուզված պատմում է, որ երազում է վերադառնալ Արցախ, ու էդ ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե սովորու՞մ է որևէ տեղ, աղջիկը հուզվելով պատասխանում է, որ սովորում էր ինչ-որ գյուղատնտեսական քոլեջում, բայց «ուսուցչի» կողմից արժանանալով խտրական վերբերմունքի՝ որպես արցախցի, այլևս չի հաճախում։

Սա ես համարում եմ ծանր հանցագործություն, սա ես համարում եմ աններելի մեղք, սա «պոռնկություն» է, սա դավաճանություն է։

Վստահ ասում եմ ձեզ՝ սա ոչ առաջին դեպքն է, ոչ՝ վերջին։ Սա կանխել է պետք՝ ինչն այս իշխանությունների օրոք անհնար է, որովհետև սերում և հովանավորվում է իրենցից։

Ստացել եմ նմանատիպ էլի բողոքներ՝ մի քանի տեղից։ Արդարության համար նշեմ, կա նաև ճիշտ հակառակ պատկերը, բայց վատն ավելի շատ է։

Հաջորդ իշխանությունների գերխնդիրը պետք է լինի ուսուցիչների հարցը, ոչ միայն նմանատիպ, այլ՝ ընդհանրապես։

Բոլոր այն ուսուցիչները, ովքեր ատելություն կքարոզեն, ովքեր դպրոց կամ նախակրթարան կբերեն ոչ հարիր բարքեր, ովքեր խտրական վերաբերմունք կունենան ազգային, կրոնական, կամ միջմարդկային հարաբերությունների մեջ՝ ցմահ կզրկվեն դասավանդելու իրավունքից։

Հստակ պետք է լինի այս կողմնորոշումը։

Որևէ արցախցի երեխայի նկատմամբ նմանատիպ դեպք չԻ՛ մոռացվելու։

Եվ վերջում ՝ «ԱՂՈԹԵՔ» ձեր սատանեքին, որ ես չունենամ էդ իշխանությունը։

Նիկողոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3161

Մեկնաբանություններ