«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Քաղաքական-ռազմական ռեսուրսի տեսանկյունից հայերի հետ հարաբերվելու ամենաարդյունավետ ու ամենաէժան մոդել-միջոցը

Քաղաքական-ռազմական ռեսուրսի տեսանկյունից հայերի հետ հարաբերվելու ամենաարդյունավետ ու ամենաէժան մոդել-միջոցը
22.08.2025 | 17:25

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Հայաստանից շարունակաբար միակողմանի զիջումներ կորզելու ալիևյան Ադրբեջանի որդեգրած ռազմավարությունը վերջնականապես հաստատվի որպես Հայաստանի ու հայերի հետ հարաբերվելու ամենաարդյունավետ ու քաղաքական-ռազմական ռեսուրսի տեսանկյունից ամենաէժան մոդել-միջոց։

Այս ամբողջական հնազանդվածության և պահանջ-քմահաճույքների հարմարեցման վարքագծային պարադիգման Նիկոլ Փաշինյանը ներսում նույնիսկ կարողացավ հրամցնել որպես «խաղաղություն», որն արդեն հաստատվել է։ Հայկանան այսպիսի յուրօրինակ «խաղաղության» մոդել, որին «այլընտրանք չկա»։

Եվ հենց այս պարադիգմատիկ մոդելի ուժով պարտադրված «խաղաղության» փիլիսոփայության մեջ միայն կարող է հետևյալ միտքը հնչել ռացիոնալ. «Մի ձգտեք հաղթանակի, որովհետև անխուսափելիորեն կպարտվեք» (ՆՓ)։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ