Մի քահանա մահվանից հետո հայտնվում է դժոխքի ու դրախտի ճամփաբաժանին: Հանկարծ նրան է մոտենում մի մարդ և հարցնում է, թե ո՛վ է:
 - Դե, քահանա եմ, 40 տարի ծառայել եմ եկեղեցում:
 - Իսկ դու Քրիստոսին ճանաչո՞ւմ ես,- հարցնում է մարդը:
 - Իհարկե ճանաչում եմ. Նա իմ Աստվածն է:
 - Լավ,- պատասխանում է մարդը,- այդ դեպքում գնա ձախ:
 Հաջորդիվ մոտենում է մի բողոքական պատվելի: Մարդը դարձյալ հարցնում է, թե ո՛վ է.
 - Պատվելի եմ,-պատասխանում է,- 40 տարի քարոզչությամբ եմ զբաղվել:
 - Իսկ դու Քրիստոսին ճանաչո՞ւմ ես,- հարցնում է մարդը:
 - Իհարկե ճանաչում եմ. Նա իմ Տերն ու Փրկիչն է:
 - Լավ,- պատասխանում է մարդը,- այդ դեպքում դու էլ գնա ձախ:
 Ապա մի ծեր, կորամեջք տատիկ է մոտենում.
 - Ո՞վ ես, -հարցնում է մարդը:
 - Ես մի մեղավոր կին եմ. 40 տարի երգել եմ եկեղեցու երգչախմբում:
 - Իսկ դու Քրիստոսին ճանաչո՞ւմ ես:
 - Մեղա քեզ, Տե՛ր,- մրմնջում է տատիկը,- Քեզ ո՞վ չի ճանաչի…
ՀԱՆԵԼՈՒԿ, ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿ, ԵՎ ԱՅԼ ԳՐԱԿԱՆ ՃՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ ՖԲ էջից