ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Երրորդ սրոկ ձգելու ոսկե շանս

Երրորդ սրոկ ձգելու ոսկե շանս
06.11.2012 | 18:28

Այսպիսով, ԲՀԿ հայտարության և 1.am-ի` «կալանավայրի վարչակազմի» լուրի միջեւ մեկ ժամվա տարբերություն կա. այդով ԲՀԿ հայտարարությունը կարող է երկու նպատակ հետապնդել. ա) ժամանակ շահել, և բ) երգով նահանջ արձանագրել, որովհետև ԲՀԿ պահանջները, որպես այդպիսին, պրոգրեսիվ են, հետո էլ` պետք է որ «վարչակազմին» ձեռնտու լինեն այն պարզ պատճառով, որ խորհրդարանական հանրապետության մասին բարձրաձայնում է ոչ թե ինքը` վարչակազմը, այլ` իր օպպոնենտը: Վերջիվերջո, կոպիտ ասած, դա երրորդ սրոկ ձգելու ոսկե շանսի էլ կարող է վերածվել:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 11645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ