Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գերմանիայի իշխող կուսակցության պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումները ԼՂ-ի նկատմամբ

Գերմանիայի իշխող կուսակցության պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումները ԼՂ-ի նկատմամբ
05.04.2016 | 01:47

Գերմանահայկական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեստագի քրիստոնեադեմոկրատական միության պատգամավոր Ալբերտ Վայլերը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: Նա դատապարտել է Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա: «Ցավալի է, որ այդ ընթացքում հարձակման է ենթարկվել Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ սպանվել է 12-ամյա երեխա է: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ռազմական իրավիճակի սրումը ցույց է տալիս, որ զինադադարի համաձայնությունը չի հարգվում: Ադրբեջանն արհամարհում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղության գործընթացը: Շատ ցավալի է, որ ադրբեջանական ագրեսիան պաշտպանում է Թուրքիայի ղեկավարությունը»,- շեշտել է Ալբերտ Վայլերը: Գերմանացի պատգամավորը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` հարգելով զինադադարի ռեժիմը: «Այս հակամարտությունը կարող է միայն խաղաղ լուծում ունենալ, ինչից ելնելով ես միանում եմ մեր արտաքին գործերի նախարար Շտայնմայերի կոչին` վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին: Այս աշխատանքում համանախագահները վայելում են մեր լիակատար աջակցությունը: Հուսով եմ, որ մեր կառավարությունը կկարողանա օգտագործել ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությունը՝ հակամարտության կողմերի միջև խաղաղ երկխոսություն ապահ ովելու համար: Այս թեման ինձ շատ հոգեհարազատ է. ես արդեն եղել եմ Լեռնային Ղարաբաղում` հնարավորություն ունենալով տեղում դիտարկել իրավիճակը: Բազմիցս շեշտել եմ, որ այս երկրում ժողովրդավարական զարգացումները պետք է աջակցություն ստանան. բռնությունը որևէ դեպքում լուծում չէ: Այս դժվար ժամերին իմ մտքերը երկու կողմերի զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- նշել է Վայլերը:

Դիտվել է՝ 2651

Մեկնաբանություններ