Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները Ղարաբաղի հարցով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները Ղարաբաղի հարցով
06.04.2016 | 00:44

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հեռախոսային բանակցությունների ընթացքում պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձևաչափերով: Ռուսաստանն ապահովում է և կապահովի անհրաժեշտ միջնորդական քայլերը, որոնք կոչված են նպաստելու իրավիճակի նորմալացմանը:

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ