Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Կարիերան, հաջողությունները կանցնեն, կգնան, հայ լինելը և հայ մնալը՝ ոչ

Կարիերան, հաջողությունները կանցնեն, կգնան, հայ լինելը և հայ մնալը՝ ոչ
12.05.2025 | 11:45

Բաց նամակ

Երիտասարդ երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, դեպի համաշխարհային մեծ բեմեր ճամփա բռնած Ջուլիանա Գրիգորյանին.

Սիրելի Ջուլիանա, ավելորդ է ասել, թե հայ ժողովուրդը, այդ թվում նաև ես, որքան հպարտ ենք քո շարունակական հաջողություններով։

Երեք շաբաթ շարունակ, քո էջում տեղադրում ես «Մուսկատ» թագավորական օպերայում տեղի ունեցած «Տրավիատա» ներկայացման առաջնախաղի մասին, որտեղ քո զուգընկերն էր «հարևան» երկրի հայտնի տենորը։

Իհարկե, խնդիր չկա, կարող ես նրան սիրել, հավանել որպես երգիչ, հիանալ, անվանել «ֆանտաստիկ»։

Ամեն դեպքում, Մայիսի 9-ին՝ ոչ վաղ անցյալում մեր փառապանծ Եռատոնի օրը, կարող էիր մեզ խնայել…

Տեղեկացնեմ քեզ, որ 2020-ի դեկտեմբերին քո սիրելի խաղընկերը, մշակույթի նախարարի հետ առաջինը երգեց Շուշիում, որպես հայերին հաղթած ժողովրդի արժանավոր զավակ։

Նաև ուզում եմ հիշեցնել, որ 2020-ի հունվարին, (44-օրյա պատերազմից առաջ), նա Դրեզդենում հրաժարվեց զուգերգ կատարել հայազգի Ռուզան Մանթաշյանի հետ, միայն վերջինիս ազգային պատկանելության պատճառով։

Իհարկե գերմանացիները նրան «դարձի բերեցին» և Ռուզանը վերադարձավ ու միայնակ երգեց «Օպերային պարահանդեսին»։

Հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին։

Վստահ չեմ…

Կարիերան, հաջողությունները կանցնեն, կգնան, հայ լինելը և հայ մնալը՝ ոչ:

Հասմիկ ՊԱՊՅԱՆ

Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ