ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Երեք հակազդեցության սպասելիս

Երեք հակազդեցության սպասելիս
19.08.2025 | 13:00

ԱՌԱՋԻՆ

Սպասում ենք ՀՀ երեք նախագահների՝ այսօրվա ելույթի թեզերը հերքող ու քննադատող հայտարարություններին:

ԵՐԿՐՈՐԴ

ՀՀ դատախազությունն ու Սահմանադրական դատարանը գնահատական պետք է տան արված հայտարարություններին՝ ՀՀ և միջազգային օրենքներին հակասելու և դրա պատժելիության դրվագներով:

ԵՐՐՈՐԴ

Դատապարտող հայտարարությունը սպասում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդից ու Հոգաբարձուների խորհրդի անդամներից՝ ցեղասպանության իրականացման գործում հանցակցության ու դրա արդյունքների օրինականացման փորձերը դատապարտող շեշտադրումներով:

ՀՑԹԻ լռությունը կդիտվի որպես հանցակցություն:

Շատ պարզ հաստատագրեց, որ նախապես պայմանավորվել է ադրբեջանական կողմի հետ՝ արցախահայության հայրենազրկման գործողությունն իրականացնելու հարցում և ներկա պահին զբաղված է ցեղասպանության արդյունքների օրինականացման աշխատանքներով:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ