Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Գաղութի ու գաղթօջախի արանքում

Գաղութի ու գաղթօջախի արանքում
20.10.2025 | 18:40

«Չես վախենո՞ւմ էս վիճակից, լռեցվելու հեռանկարից»։

Այս հարցը վերջին օրերին շատերը՝ ծանոթ ու անծանոթ, տալիս են։

Վախենում եմ, իհարկե, նորմալ մարդը չի կարող չվախենալ անազատությունից կամ գաղութ գնալուց։

Բայց միաժամանակ պարզ է հետևյալը. 2023 թ., 2020 թ., 2016 թ., 1988-1994 թ. կամ 1918 թ. իմ հայրերն ու եղբայրները վախ ունեցել են, բայց հայրենիքը կորցնելու՝ գաղթօջախ դառնալու վախն ավելի մեծ է եղել, ուստի խրամատներում անձնազոհ պաշտպանել են հայրենիքը։

Հիմա՝ 2025 թ. հայրենիքի մնացած հատվածում պայքարողներիս «բախտը բերել է». մեր խրամատն այնքան թաց չէ, որքան տղերքինը, մեր դեմ կիրառվող թշնամական ուժը անօդաչու ու հրետանի չէ, մեր քնելու տեղը բաց երկնքի տակ չէ։

Ուրեմն մեր բաժին պատասխանատվությունը՝ մեր բաժին պայքարը պետք է տանել, անհրաժեշտության դեպքում չվախենալով էն բռնապետական մեթոդներից, որ հիմա կիրառվում է բոլոր ազգային ուժերի դեմ՝ Սրբազաններից մինչև քաղաքապետեր։ Պայքարել ու չնահանջել՝ վստահ լինելով վաղվա հաղթանակի մեջ։ Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը։

Այս իրավիճակում ազգային քաղաքական բոլոր ուժերը՝ անկախ կողմնորոշումից, պատմությունից, գաղափարախոսությունից, հանուն հայկական պետականության պարտավոր են.

1. ամեն գնով միասնական քաղաքական ու տեղեկատվական ճակատ ձևավորել բռնությունների դեմ,

2. ամեն գնով միասնաբար պայքարել բռնապետության չեղարկման համար։

Սա նվազագույնն է։

Սա եմ ես պահանջում իմ վստահությունը վայելող բոլոր ուժերի ղեկավարներից, բոլոր այն կուսակցություններից ու անհատներից, որոնք հայտարարել են քաղաքական պայքարի մասին։

Խնդրում ու հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր տարբեր պատրվակներով վախենում են խոսել (բայց ինձ կարդում են). հիմա բոլորի խոսելու ու դիմադրելու ժամանակն է։ Հետո լռեցվելու եք ու ապրեք անազատության մեջ՝ նախ՝ գաղութում, հետո՝ գաղթօջախում։

Ժամանակն է խոսել։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 126

Մեկնաբանություններ