Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Նիկոլ փաշինյան&աննա հակոբյան իշխանության ղեկին սոսնձված զույգից ազատվելու համար պետք են նոր ուժեր

Նիկոլ փաշինյան&աննա հակոբյան իշխանության ղեկին սոսնձված զույգից ազատվելու համար պետք են նոր ուժեր
24.05.2025 | 10:18

Շատերից ենք լսում, որ քաղաքական դաշտի առողջացման համար և պետական դավաճան

նիկոլ-փաշինյան&աննա-հակոբյան իշխանության ղեկին սոսնձված զույգից ազատվելու համար պետք են ՆՈՐ ՈՒԺԵՐ։

Ենթադրենք:

Թեպետ, ինքս, հիմնվելով սեփական ապրածս կյանքի փորձի վրա, գիտակցում եմ, որ մեզ նոր և անհայտ ֆանտոմներ պետք չեն, այլ հստակ քաղաքական ուղի անցած, վստահելի անձ է պետք, արտաքին քաղաքականության մեջ գիտակ։

Այնուամենայնիվ, ենթադրենք ՆՈՐ ՈՒԺԵՐ են պետք։

Ըստ իս, Ազգային ժողովում ՀՀԿ-ից Աննա Մկրտչյանին կարելի էր առաջադրել այդ կուսակցության նոր ղեկավար, իսկ Սերժ Սարգսյանին ․․․ մաքսիմում պատվավոր նախագահի կոչում տալ, ասել․ «Սերժ Ազատովիչ, դուք չեք հոգնե՞լ ․․․»։

Նույն ԱԺ-ում ևս մի փայլուն մտքով կին գործիչ եմ նկատում «Հայաստան» խմբակցությունից՝ Աննա Գրիգորյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է եկել ընդդիմադիր դաշտ։

Այս երկու կանանց, ըստ իրենց հանրային խոսքի, ես կվստահեի իմ քվեն։

Թեպետ, ժամանակ ունեն իրենց մեջ խմորել և իսկապես գտնել ուժեղ անհատներ, լիդերներ այլ կուսակցությունները ևս։

Ասում են` 2026 թվականի ընտրությունների մրցափախ է սկսվել։

Դե ՀՅԴ-ի մասին բան չեմ ասի, քանի որ սուբյեկտիվ կարծիք կհնչեցնեմ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1623

Մեկնաբանություններ