ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Չկա աշակերտներին ազգայինը փոխանցելու մղումը

Չկա աշակերտներին ազգայինը փոխանցելու մղումը
15.05.2025 | 10:11

Միշտ ասել եմ` մենք ծայրահեղությունների ազգ ենք։

Երեկ նսեմացնում, իսկ այսօր հերոսացնում են ուսուցչուհուն, ընդ որում, ո՛չ թե «Ուսուցիչ» գաղափարը, այլ՝ անձը։

Սա էլ մեկ այլ ծայրահեղություն է, որտեղ բացարձակ հաշվի չի առնվում մի հանգամանք.

- Անձը, ով իր վարքաբանությամբ, իր խոսքով, իր ապրելակերպով պատկառանք չի ներշնչում, «Ուսուցչի» դերը և հեղինակությունը չի բարձրացնում, իր աշակերտների համար հեղինակություն չէ, նրան ո՛չ մի դեպքում պետք է թույլ չտալ խցկվել ուսուցչական կոլեկտիվ։

Ուսուցչի խոսքը, նրա մատուցումը պետք է ոչ թե ծիծաղ կամ զայրույթ առաջացնեն աշակերտների մոտ, այլ ապահովեն նրանց ուշադրությունը, եթե առարկան հետաքրքիր չէ, ապա ուսուցչի անձը պետք է ստիպի աշակերտներին հնազանդվել իր «կամքին»:

Խաչատուր Աբովյանը հրաշալի տվել է այդ օրինակը, թե ինչպես «տեր-թոդիկյան» մեթոդներին պետք է փոխարինեն բանականության ձայնը և ուսուցչի հեղինակությունն ու սերը աշակերտների նկատմամբ։

Ցավոք, այսօր ուսուցիչների շարքեր սողոսկել են նաև այնպիսիք, ովքեր իրենց վարքաբանությամբ ստվերում են ուսուցչի կերպարը, ովքեր օրվա իշխանությունների տրամադրությունների արտացոլանքն են դարձել, ու չկա ըմբոստությունը, չկա աշակերտներին ազգայինը փոխանցելու և ազգային պատկանելության հիմքերը ամրացնելու այն մղումը, որը, թերևս, օսմանյան, պարսկական ու ցարական իշխանությունների ներքո շա՜տ ավելի ազգային էր, շա՜տ ավելի առաջադիմական ու շա՜տ ավելի նվիրումով։

Խաչատուր Աբովյան կարդացեք երբեմն:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3308

Մեկնաբանություններ