Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Զրույց նիկոլականի հետ

Զրույց նիկոլականի հետ
18.03.2024 | 15:33

- Արցախն ո՞վ տվեց:

- Նախկինները։

- Երկիրն ովքե՞ր կեղեքեցին:

- Իհարկե նախկինները:

- Պատերազմն ու՞մ պատճառով եղավ:

- Նախկինների:

- Հադրու՞թ, Շուշի՞…

- Նա՛խ-կի՛ն-նե՛ր:

- Նիկոլ Փաշինյանին ո՞վ բերեց իշխանության:

- Ի՞նչ է եղել…

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2777

Մեկնաբանություններ