ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ե՞րբ է հարազատ եղել, որ հիմա էլ դավաճան է

Ե՞րբ է հարազատ եղել, որ հիմա էլ դավաճան է
29.04.2024 | 13:12

Ա՛յ քայլիստներ ու սրանց բերողներ, դուք էս ի՞նչ արիք։ Ու՞մ համար արիք։

Ու՞մ կամքով արիք։

Ո՞նց խաբեցիք ժողովրդին։

Ա՛յ Քաղաքացու Պատիժ։

Ի՞նչ եք ուզում էս խեղճ ու կրակ խալխից։

Էս ո՞նց մեծամտացրիք մարդկանց։

Ո՞նց կարար էս անճար վիճակում գտնվող ժողովրդի մեջ լինել մեծամիտ, իրեն խելոք ներկայացնող, ու ասի՝ մենք հայ ենք, ու մեզ պես հզորը չկա։

Էսինչը հայ է, էնինչը հայի թոռ է, էն մեկելն էլ «հայու գեն ունի»։ Թե դա՞ ով հնարեց։

Տո դուք ե՞ք հզոր։ Բա խե՞ղճը ով է։

Բա որ խեղճ չլինեք, կգրեք-կգոչեք՝ Նիկոլ գնա՞, Նիկոլ դավաճա՞ն... Ի՞նչ դավաճան։ Ու՞մ է դավաճանել։ Դավաճանը նա է, ով երբևէ եղել է քեզ հարազատ, քո կողքին:

Ե՞րբ է հարազատ եղել, որ հիմա էլ դավաճան է... «Երկրի հակառակ կողմը»...

Լիքը պայքարիստներ։ Թե բա՝ սահմանապահ գյուղեր, սահմանազատում, սահմանագծում, ամուր Տավուշ... Չեն ասում, որ սահմանազատումը վաղուց արված է։ Իզուր տեղը մարդկանց ոգևորում են, հետո հանգցնում վերջի հույսն էլ։

Պուտինը ո՞նց ասաց.֊ «Пашинян не предатель», բայց նախադասությունը չավարտեց... «Герой?» Ո՛չ։ Բա ի՞նչ։

Հանգիստ նստեք տեղներդ, մի աղմկեք։

Թող «մարդիկ աշխատավարձ ստանան»։

Նիկոլը չի գնա, նրան կտանեն։

Ով բերել է, նա էլ կտանի։

Այլ բան է, թե ոնց կտանեն։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 3101

Մեկնաբանություններ