Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մատենադարանում պահվող որոշ փաստաթղթերի տիրանալու համար երկար ժամանակ է, ինչ որս է հայտարարել բրիտանական դեսպանատունը

Մատենադարանում պահվող որոշ փաստաթղթերի տիրանալու համար երկար ժամանակ է, ինչ որս է հայտարարել բրիտանական դեսպանատունը
18.07.2023 | 12:29

Երևանում բրիտանական դեսպանատանը կից գործում է այսպես կոչված խաղաղապահների կորպուս, որի հետևորդների թիվը մինչև 300 հազար մարդ է:

Ըստ տարբեր աղբյուրների, կորպուսի հետևորդների մեծամասնությունը տարբեր աղանդների ներկայացուցիչներ են։ Այս կորպուսում կան նաև մարտական ջոկատներ, որոնք պատրաստ են 30 արծաթի դիմաց հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային արժեքների կամ Մատենադարանի վրա, որտեղ լուրջ փաստաթղթեր են պահվում, և որոնց տիրանալու համար երկար ժամանակ որս է հայտարարել բրիտանական դեսպանատունը:

Քաղաքագետ և արևելագետ Կարինե Գևորգյանը պատահական չի համարում արքայազն Չարլզի Հայաստան այցելելիս Մատենադարան և Էջմիածին արված այցը։

Հայաստանը համաշխարհային արժեքավոր արխիվների խոշորագույն կրողներից մեկն է։ Քչերն են հասկանում և գիտակցում, որ Մատենադարանը միայն Հայաստանի սեփականությունը չէ, այլ աշխարհի համար շատ լուրջ ռեսուրս է:

Երեկ, Մատենադարանի տնօրեն է նշանակվել մի անձ, ով աշխատել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:

Հիշեցնեմ՝ նախարարը հայտնի է իր ապազգային դրսևորումներով (https://www.facebook.com/watch/?v=1344719236367783&extid=NS-UNK-UNK-UNK-IOS_GK0T-GK1C&mibextid=l2pjGR&ref=sharing):

Հիմա հարց.

արդյոք վստա՞հ եք, որ սա բրիտանական հատուկ ծառայությունների, կամ նույն այդ խաղաղապահ կորպուսի պրոյեկտը չէ՞, Մատենադարանում պահվող փաստաթղթերին տիրանալու համար:

Զգոն է պետք լինել, թշնամին շտապում է և գործում է արագ:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 1431

Մեկնաբանություններ

նկարչի կսմիթ Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը