Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հրեական պետությունը միայն ջունգլիների օրենքն է հասկանում, ուժի լեզուն, ու նրա հետ պետք է խոսել միայն այդ լեզվով

Հրեական պետությունը միայն ջունգլիների օրենքն է հասկանում, ուժի լեզուն, ու նրա հետ պետք է խոսել միայն այդ լեզվով
12.12.2024 | 13:21

Այս անվիճելի ճշմարտությունը, վստահ ենք, գիտակցում են և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, և՛ այլ պետություններ, սակայն Իսրայելը շարունակում է մնալ անպատիժ ինչպես իր միջուկային զենքի շնորհիվ, այնպես էլ պայմանավորված այն հանգամանքով, որ գերտերությունը՝ ԱՄՆ- ը, իր ռազմավարական դաշնակիցն է, հովանավորը, աջակիցը: Իսրայելի անպատժելիությունը պայմանավորված է նաև հսկայաքանակ բնակչություն ունեցող արաբական աշխարհի անմիաբան, միասնական չլինելու հանգամանքով:

Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի և երկրի շարունակվող ավերման հետևում Թուրքիայից և ԱՄՆ- ից բացի, կանգնած է նաև Իսրայելը, և դրանում անգամ մազաչափ կասկած չկա, եթե փաստերի հիման վրա դիտարկում ենք, թե որ պետություններն են Ասադի իշխանության տապալման շահառուները:

Ասադի վարչակարգի տապալումից հետո, երբ պետության երբեմնի կանոնավոր բանակն այլևս, ըստ էության, գոյություն չունի, երկիրը մի շարք պատճառներով թուլացած է, բազմաթիվ են ներքին հակասությունները, տեղ- տեղ ռազմական բախումները շարունակվում են, Իսրայելը հեշտությամբ գրավեց հարևան պետության տարածքի մի մասը՝ Գոլանի բարձունքները, որի վրա վաղուց էր աչք տնկել:

Հետո ի՞նչ, որ Սիրիան արդեն իսկ դիմել է ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդին Իսրայելի գործողությունների պատճառով, մասնավորապես՝ Գոլանի բարձունքների շրջանում: Ինչպես հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, այդ տարածքն ընդմիշտ կմնա հրեական պետության վերահսկողության տակ, ինչը երաշխավորում է նրա անվտանգությունը: Միջազգային իրավունքը նոր խմբագրությամբ հիմա այսպիսին է…

Մինչդեռ… Մինչդեռ իրականությունն այն է, որ Գոլանի բարձունքների շրջանում վերջին տարիների և տասնամյակների ընթացքում ոչ թե Սիրիան է սպառնացել Իսրայելի անվտանգությանը, այլ ճիշտ հակառակը՝ Իսրայելը՝ Սիրիայի, որին թե նշված բարձունքների տարածքում, թե դրանից դուրս, ընդհուպ Հալեպին, Դամասկոսին պարբերաբար հասցրել է հրթիռային, ռմբային հարվածներ, նաև հրետակոծել Գոլանի բարձունքների շրջանում սիրիական տարածքը: Ընթերցողների մեծ մասը հավանաբար տեղյակ է, որ Գոլանի բարձունքները ժամանակին ամբողջությամբ եղել են Սիրիայինը, դրանց մի մասը պատերազմի արդյունքում Իսրայելը բռնազավթել է, մի մասում բուֆերային գոտի է ստեղծվել Սիրիայի և Իսրայելի միջև…Եվ հիմա, ահա, հրեական պետությունն ամբողջությամբ գրավել է Գոլանի բարձունքները:

Վերջին օրերին Իսրայելը, պատկերավոր ասած, քաշել է Սիրիայի ատամները բոլոր հնարավոր առումներով: Դեկտեմբերի 8- ից ի վեր Իսրայելը շուրջ 300 հարված է հասցրել Սիրիային, այդ թվում՝ Սիրիայի խոշորագույն ավիաբազաներին, որոնց արդյունքում ոչնչացվել են տասնյակ ուղղաթիռներ և կործանիչներ, Դամասկոսի «Բարզզա» գիտահետազոտական կենտրոնին, Լաթաքիայի նավահանգստի մոտ գտնվող ՀՕՊ օբյեկտներին: Ամերիկյան «The New York Times» թերթը, որի հետևում ջհուդամասոնական, գլոբալիստական շրջանակներն են կանգնած, հղում կատարելով իսրայելցի պաշտոնյաներին, նշել է, որ ընտրված թիրախները վտանգ են ներկայացնում հրեական պետության համար:

Այն բանից հետո, երբ հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8- ին գրավել են Դամասկոսը և հայտարարել Ասադի վարչակարգը տապալելու մասին, Իսրայելի բանակի սահմանի տանկային ստորաբաժանումը շարժվել է սիրիական սահման և անցել այն, վերահսկողություն հաստատել Գոլանի բարձունքների արդեն նախկին բուֆերային գոտու նկատմամբ, այլև շարժվել դեպի Սիրիայի տարածքի խորքը, ըստ որոշ տեղեկությունների, նույնիսկ դեպի Դամասկոս, սակայն այդ տեղեկությունները հետագայում չհաստատվեցին:

Իսրայելի բանակի ռազմածովային ուժերն անցած օրերին ամբողջությամբ ոչնչացրել են նաև սիրիական նավատորմը:

«Վերջին մի քանի օրերին Իսրայելի պաշտպանության բանակը գործել է Իսրայելի պետությանը սպառնացող ռազմավարական օբյեկտների վրա հարձակվելու և ոչնչացնելու համար»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իսրայելի «Հայֆա» գլխավոր ռազմածովային բազա կատարած այցի ժամանակ:

Ինչպես նշել է իսրայելական «The Times of Israel» պարբերականը, հենց «Հայֆա»- ից են դեկտեմբերի 9- ին հրթիռներ արձակվել սիրիական նավատորմի ուղղությամբ:

Կացը հավելել է, որ եթե սիրիացի ապստամբներից որևէ մեկը «գնա Ասադի (տապալված նախագահի.- Ա.Հ.) հետքերով, ապա կավարտվի որպես Ասադ»:

«Մենք թույլ չենք տա ահաբեկիչներին գործել Իսրայելի դեմ նրա սահմաններից դուրս, Մենք ամեն ինչ կանենք սպառնալիքը վերացնելու համար»,- ընդգծել է նախարարը՝ նշելով, որ Իսրայելի բանակն այդպիսով ապառազմականացված գոտի է ստեղծում:

«Times of Israel»- ի աղբյուրների հայտնած տեղեկությունների համաձայն սիրիական նավերը ոչնչացվել են դեկտեմբերի 9- ի երեկոյան Մինետ- էլ- Բեյդա ծովածոցի և Լաթաքիայի նավահանգստի ուղղությամբ հրթիռային հարվածներից:

The Wall Street Journal պարբերականն աղբյուրների վրա հղում կատարելով, հայտնել է, որ սիրիական նավերի վրա եղել են «ծով- ծով» դասի հրթիռներ, իսկ հարվածների նպատակը եղել է նավերի և զենքի ոչնչացումը, որոնք հետագայում կարող էին օգտագործվել Իսրայելի ուժերի դեմ:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 15786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ