-
16.09.2014|
13:22
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում սեպտեմբերի 15-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2014-2015 թթ. նոր ուսումնական տարվա սկսման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները:
-
12.09.2014|
15:47
Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ)։
-
11.09.2014|
12:24
«Էդիթ պրինտ» հրատարակչության «Էլեկտրոնային այբուբեն» ծրագրի շրջանակում ստեղծվել է համակարգչային խաղ` «Այբբենարան» (Arm Alphabet), որում ընդգրկված են հանելուկներ, հայ հայտնի մանկագիրների բանաստեղծություններ, մանկական երգեր, տառերի գրելու ուսուցման ձևեր, բառակազմական խաղ և այլն:
-
10.09.2014|
15:16
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց PL4SD (Փոխադարձ ուսուցանում հանուն կրթության սոցիալական ուղղվածության) ծրագրի փորձագիտական խմբին:
-
08.09.2014|
17:14
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն օգոստոսի 19-ից սկսել է 2014-2015 ուստարվա համար նախատեսված դասագրքերի բաշխում:
-
08.09.2014|
15:15
Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագրի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը։ Դասընթացը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը։
-
05.09.2014|
17:56
Սեպտեմբերի 8-ին`ժամը 11:00-ին, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրցը այցելելու է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ավստրիական գրադարան: Նախարարը շրջելու է գրադարանում, հանդիպելու է ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանի և աշխատակիցների հետ:
-
05.09.2014|
17:45
Շիրակի մարզի երեք գյուղական համայնքներում՝ Ոսկեհասկ, Հայկավան, Ողջի, «Նոր հայացք» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Գյուղական համայնքներում ընտանեկան բիզնեսի զարգացմանը նպաստող զբաղվածության խթանում» խորագրով ծրագիրը, որի շրջանակներում գյուղերի կանանց և աղջիկներին սովորեցնում են սեղանի ձևավորում, խոհարարություն, ճաշատեսակների մատուցում։
-
03.09.2014|
16:21
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Նամակում, մասնավորապես, ասվում է.
-
02.09.2014|
15:12
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ինչպես նաև անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպման աշխատանքների շրջանակում, մայրաքաղաքի շուրջ 250 տարածքներում գծանշվել են գրեթե բոլոր ուսումնական հաստատություններին` բուհերին, քոլեջներին, դպրոցներին ու մանկապարտեզներին հարակից ճանապարհահատվածների հետիոտնային անցումները: