Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Անդառնալի որոշում

Անդառնալի որոշում
12.10.2023 | 09:57

«Կը հասկնայի, թե որոշումս անդառնալի էր ու աճապարեցի անոր շուրջ խորհրդակցիլ մտերիմ ծանոթներուս ու բարեկամներուս հետ: Գրեթե ամենքն ալ թերահավատորեն կը մոտենային միտքերուս ու ծրագրերուս։ Շատերն այն կարծիքին էին, թե նոր հայկական պայքարող կազմակերպության մը հիմնումը անկարելի է սփյուռքի առարկայական պայմաններու պատճառով և սկիզբեն դատապարտված է ձախողության: Կը զգայի, թե ամենքն ալ կը մեկնեին միևնույն սխալեն` կ’անտեսեին ժողովուրդի հսկայական դերը, անոր անսահման կարևորությունը վերոհիշյալ խնդիրներու լուծման մեջ:

Ամեն պարագային ինձի տակավին կը պակսեր կազմակերպչական, զինվորական ու քաղաքական փորձառությունը: Այդ բացը լրացնելու նպատակով 1968 թվականին մուտք կը գործեի արաբական հեղափոխական ու քաղաքական շարժման ասպարեզը, այն հաստատ համոզումով, որ օր մը այնտեղեն ամբարած ամբողջ փորձառությունս ի սպաս պիտի դնեմ իմ ժողովուրդիս Դատին ու Հայրենիքիս ազատագրության գործին»:

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7404

Մեկնաբանություններ