ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ինչքան իմքայլական կա, որոնողական աշխատանք պետք է անեն, մարմին տեսան, հետս վերցնելու են, տեսնեմ՝ ոնց են հաց ուտելու

Ինչքան իմքայլական կա, որոնողական աշխատանք պետք է անեն, մարմին տեսան, հետս վերցնելու են, տեսնեմ՝ ոնց են հաց ուտելու
16.01.2021 | 21:18

Մենք ամեն քայլի գնալու ենք, այլևս կորցնելու ոչինչ չունենք, այլևս ապրել էլ չեմ ուզում՝ երեկ Ստեփանակերտում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:

«Ինչքան իմքայլական կա, որ որոշում էին մեր երեխեքի ապագան, պատերազմի քայլերը, ովքեր 3 ամիս հետո նոր այստեղ են եկել, իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն, մարմին տեսան, հետս վերցնելու են, տեսնեմ՝ ոնց են հաց ուտելու»,-ասաց նա: Ծնողը Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց՝ պատերազմին ինքն անձամբ մասանակցե՞լ է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ ինքը չի մասնակցել, բայց որդին մասնակցել է. «Բա ինչի՞ չեք մասնակցել Դուք, հայրենիքը բոլորինս է, միայն երեխեքինը չէ»,-ասաց ծնողը: Նրա խոսքով՝ պատերազմի 5-րդ օրն արդեն պետք է պատերազմը դադարեցնեին: «Մեզ զինաթափում են, ուղարկում են Հայաստան, ասում՝ Հադրութը մեր չի, ասում են՝ երևի ուրիշ տեղ ես եղել»,-ասաց նա:

Դիտվել է՝ 7193

Մեկնաբանություններ