Ռուսն ասում է. ''Сила есть, ума не надо''. ՈՒժ ունես, խելք հարկավոր չէ: Հարգելի ոստիկաններ: Չէ, հարգելին չի մերվում ձեր տեսակին: Տղերք: Չէ, տղերքն այդպիսին չեն: Նրանք ոհմակային հարձակումներ չեն գործում մեկ-երկու հոգու վրա...
...Լուսանկարում Մխիթար Գալեյան ծնած ընտանիքն է` իմ հավերժ հերոսը , նրա հայրն ու մայրը։ Նա այն Մխիթար Գալեյանն է, ով մինչև վերջին շունչը մարտնչեց թշնամու դեմ` մինչև վերջ էլ հավատալով, որ Հայրենիքն է պաշտպանում։
Այս օրերին մայրաքաղաքի փողոցները հեղեղված են հատուկ նշանակության ջոկատայիններով, կարմիր ու սև բերետավորներով, խաղաղ անհնազանդության ցույցեր անող կանանց ու երեխաների դեմ հանված «չինական նինձյաներով»:
Ինչ-ինչ խնդիրների պատճառով չեմ կարողանում իմ ընկերների և հարազատների կողքին լինել և նրանց հետ ֆիզիկապես մասնակցել քոչվորների և սրանց վարձկանների գարշահոտի տարածումը մեր Հայրենիքում կանխելու և կասեցնելու նպատակով կազմակերպվող հանրահավաքներին ու երթերին, բայց հոգով և մտքով ամեն պահ նրանց հետ եմ:
Որ Լաոն 4-րդ Շնորհապետական Հանրապետության դրոշն է, օրհներգն է ու զինանշանը, կասկած չկա։ Այս պահին թույլ տվեք ինձ մի պահ միայն մեծամտանալ և «Իրատես» թերթում դեռևս 2016-ին տպագրված «Հայքի զարթոնքը» քնարական երգիծապատումից հույժ կարևոր ու քարագիր տողեր դրվագել։
Կա պայմանական ընտրազանգված՝ 680 հազար ձայն, որը, իհարկե, մինչ այս պահն արդեն էապես պակասել է։ Այդ 680 հազարը հունիսին Նիկոլին ձայն տվել է բազմաթիվ այլ նպատակներով, բայց ոչ՝ պետության ոչնչացման։
Սա հայտնի Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքն է։ 2020 թվականին հենց այս սարքը դարձավ մեր պարտության սիմվոլը և Ադրբեջանի հաղթանակի սիմվոլը: Այս սարքը Հայոց մեջ ձևավորեց և ամրապնդեց պարտության բարդույթը։
Այս սարքը Հայոց մեջ ներշնչվեց որպես անհաղթահարելի օդային հրեշ...