-
24.02.2014|
17:14
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում հավաքվել ԱԺ-ի մոտ։ Հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը փետրվարի 25-ին հանդես է գալու «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով:
-
24.02.2014|
14:22
Այսօր ԱԺ քառօրյան մեկնարկեց վիրավորանքներով: Պատճառն օրեր առաջ արդարադատության նախարարի այն տեսակետն էր, թե ընդդիմադիրները կառավարությանը անվստահություն հայտնելով «ղալաթ» են արել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նախարարին հակադարձեց.
-
24.02.2014|
13:56
Խորհրդարանի որոշմամբ Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները:
-
21.02.2014|
12:58
ՈՒկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով, Կիևում փետրվարի 18-ից սկսած զոհերի թիվը հասել է 77-ի: Նրանց թվում կա նաև հայ: Առայժմ պարզվել է հիսուն զոհերի ինքնությունը:
-
18.02.2014|
16:48
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատարել է ընդդիմադիր չորս խմբակցություններին տված խոստումը՝ գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Նա հրավիրել խմբակցությունների անդամներին և գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ նախագիծ ներկայացրել:
-
18.02.2014|
15:36
Առավոտից ընդդիմադիր պատգամավորները շրջափակել են Գերագույն ռադայի ամբիոնը և պահանջում են օրակարգում ներառել 2004-ի Սահմանադրությունը վերականգնելու հարցը: Ռեգիոնալների 3 հազար կողմնակիցներ հանրահավաք են կազմակերպել ԳՌ-ի մոտ:
-
17.02.2014|
16:23
Փետրվարի 14-ին Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների պատգամավորների ծեծկռտուքից հետո խորհրդարանում արյան հետքերը վերացնելու համար բերվել է 100 հոգուց բաղկացած հավաքարարների խումբ:
-
15.02.2014|
17:29
Թուրքիայի խորհրդարանի նիստի ժամանակ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի է ունեցել: «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորների միջև լարվածությունն սկսվել է այն բանից հետո ,երբ Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության անդամ Բյուլենթ Թեզջանը չի ցանկացել հեռանալ ամբիոնից՝ ելույթի համար հատկացված ժամանակի ավարտից հետո:
-
14.02.2014|
02:02
ԱԺ ոչիշխանական չորս ուժերի նոր նախաձեռնությունը քաղաքական օրակարգը աշխուժացնելու հերթական փորձ կարելի է որակել։ Եկող քառօրյայի մեկնարկին նրանք պատրաստվում են վարչապետին անվստահություն հայտնելու, շատ լավ հասկանալով, որ նախաձեռնությունը դատապարտված է տապալման, քանի որ բավարար ձայն չունեն իրենց նախաձեռնությանը միս ու արյուն տալու համար:
-
11.02.2014|
21:58
«Չպետք է գերագնահատել կամ թերագնահատել տեղի ունեցածը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում Հայաստանի և ԵՄ խորհրդարանականների միջև փաստաթուղթ չստորագրելու փաստին, ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը: