Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիրիայում լրագրող է անհետ կորել

Սիրիայում լրագրող է անհետ կորել
30.04.2013 | 11:41

Արդեն 20 օր է, ինչ տեղեկություն չկա Իտալացի լրագրող Դոմենիկո Կիրիկոյի մասին, որ Լիբանանից Սիրիա էր ուղևորվում։ 62-ամյա լրագրողը Լիբանանից դուրս է եկել ապրիլի 6-ին։ Նրա հետ կապ չկա ապրիլի 9-ից։ Ավելի վաղ նա աշխատում էր Սուդանում, Ուգանդայում, և վերջինիս խմբագրի խոսքով՝ ոչ մի անգամ նրա հետ կապն այսքան երկար ժամանակ չի ընդհատվել։ Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ Սիրիան ճանաչվել է լրագրողների համար որպես անմենավտանգավոր երկիր։ Ապրիլի սկզբին այստեղ առևանգվել է 4 իտալացի լրագրող, ովքեր, սակայն, ազատ են արձակվել։

Դիտվել է՝ 3183

Մեկնաբանություններ