Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Գագիկ Ծառուկյանը վերադարձավ ԱԺ

Գագիկ Ծառուկյանը վերադարձավ ԱԺ
03.02.2014 | 13:28

Փետրվարի երեքին աշխատանքները սկսեց Աժ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը, որ նշանավորվեց ԲՀԿ խմբակցության նախագահի պաշտոնական այցով Ազգային ժողով: Գագիկ Ծառուկյանը խմբակցության նիստից հետո գնաց ԱԺ նիստերի դահլիճ: Ճանապարհին նա շատ կարճ զրուցեց լրագրողների հետ: Նախ ասաց, որ չի պատրաստվում պատասխանել լրագրողների հարցերին, քանի որ առաջիկայում սպասվում է իրենց կուսակցության համագումարը և այդ ժամանակ կտա բոլորին հուզող հարցերի պատասխանները:
Լրագրողների հարցին, թե այսօրվանից բացի նա էլի՞ կգա ԱԺ՝ վաղը կամ հաջորդ քառօրյային, նա պատասխանեց՝ «որ էսօր եկել եմ, էլի կգամ»:

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ