Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ի և Ճապոնիայի ռազմածովային ուժերը Հարավչինական ծովում վարժանքներ են սկսել

ԱՄՆ-ի և Ճապոնիայի ռազմածովային ուժերը Հարավչինական ծովում վարժանքներ են սկսել
29.10.2015 | 14:22

ԱՄՆ-ի և Ճապոնիայի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Հարավչինական ծովում, որտեղ աճում է լարվածությունը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև: Զորավարժություններին մասնակցում են ամերիկյան ՌԾՈՒ-ի Theodore Roosevelt ավիակիրն ու ճապոնական «Ֆույուձուկի» հրթիռային նավը: Զորավարժությունները հեռու են այն վայրից, որտեղ Պեկինն ուզում է 12-մղոնանոց փակ գոտի ստեղծել, ինչին ընդդիմանում է ԱՄՆ-ը: Նախօրեին ամերիկյան USS Lassen ռազմանավը մտել է 12-մղոնանոց գոտի: Պեկինը ԱՄՆ-ի քայլը սադրանք է որակել: Այդ տարածքում Պեկինը արհեստական կղզի է կառուցում, որը մեծ թռիչքուղի է ունենալու:

Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ