Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ամփոփվել են «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի արդյունքները
21.12.2015 | 18:21

Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթի մասնակիցներին շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Հարությունյանը` ընդգծելով, որ մրցույթի շնորհիվ հերթական անգամ բազմաթիվ ուսանողներ հնարավորություն ստացան դրսևորել իրենց հնարավորությունները: «Նախարարությունը շատ է կարևորում այս մրցույթի անցկացումը, քանի որ այն լուրջ խթան է հանդիսանում ուսանողների համար` հետագա աշխատանքում ավելի հեշտ ներգրավվելու և սեփական ուժերի նկատմամբ հավատ ձեռքբերելու տեսակետից:

Բացի այդ, մրցույթի շնորհիվ ուսանողները ստանում են լուրջ մոտիվացիա` շարունակել իրենց հետագա աշխատանքը ստացած մասնագիտությամբ»,-նշել է Նաիրի Հարությունյանը` շնորհակալություն հայտնելով մրցույթի աջակցման գործում նախարարության գործընկերներին:
Միջոցառման ընթացքում «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցներին շնորհվել են վկայականներ, ինչպես նաև պարգևներ հանձնվել «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն»-ի և «Արմթաբ»-ի կողմից:
Նշենք, որ 2015թ. նոյեմբերի 27-28ը Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում կայացել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը երեք մասնագիտությունների գծով՝ Մեխատրոնիկա, Վեբ դիզայն և ՏՏ ցանցային համակարգերի կառավարում: Ազգային փուլի մրցույթն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Համաշխարհային այս կառույցին` որպես հարող անդամ, Հայաստանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ, «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակներում: «Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտի ՄԿՈՒԶԱԿ-ին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը: Հնարավոր է, որ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները՝ ընտրված երեք մասնագիտություններից, մասնակցեն 2017 թվականին կայանալիք «Համաշխարհային հմտություններ» 45-րդ միջազգային մրցույթին: Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն արդեն երրորդ անգամ հնարավորություն կունենան ներկայանալու և մրցակցելու իրենց հմտություններով 72 այլ երկրների ուսանողների հետ:

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ