Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լևոն Մկրտչյան. «Չորրորդ անգամ չեմ եկել այստեղ, որ PR անեմ»

Լևոն Մկրտչյան. «Չորրորդ անգամ չեմ եկել այստեղ, որ PR անեմ»
12.03.2016 | 11:03

Հայաստանում դժվար է գտնել գեթ մի պաշտոնյա, ով ցանկալի աթոռին տեր դառնալուց անմիջապես հետո չմտածի սեփական հարմարավետության և կյանքի բարեկեցության մասին: Բացառություն չեն նաև վերջերս ՀՀԿ-ի հետ «ամուսնացած» դաշնակցական պաշտոնյաները: Նշանակումից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի առաջին գործը նախկին նախարարի աշխատասենյակի գույնի փոփոխությունն էր և նրա մեքենայից «ազատվելը»: Մամուլն արդեն անդրադարձավ վերջին թեմային` փաստելով, որ Արմեն Աշոտյանին սպասարկող «Volksvagen touareg» մակնիշի ավտոմեքենայից նորանշանակ նախարարը հրաժարվել է և երթևեկում է «Toyota camry»-ով: Նկատենք նաև, որ լրատվամիջոցները սա որակեցին էժան PR:

ԿԳ երկշաբաթյա նախարարին «Իրատեսը» հարցրեց, թե ինչո՞վ էր պայմանավորված ծառայողական մեքենայի այս փոփոխությունը: Ասուլիսի ժամանակ հնչած այս հարցն ակնհայտորեն նախարարի սրտով չէր, բայց առավել` նրա խոսնակի (ընդհանրապես մեզանում խոսնակները շատ հաճախ ավելի դժվարացնում են լրագրող-պաշտոնյա կապը, քան օգնում երկու կողմերին, ինչին կոչված են): Նախ նախարարը պնդեց, թե պատասխանել է այդ հարցին ու չի ուզում վերստին անդրադառնալ դրան: «Պատասխան» ասածն էլ, մեղմ ասած, բանի նման չէ, քանի որ Լևոն Մկրտչյանը ոչ մի հստակ պատճառ չի մատնանշել: Այդուհանդերձ, անդրադառնալով հարցի այն կողմին, թե դա PR էր, նախարարը նշեց. «Վստահ եղեք, որևէ քայլ իմ կողմից PR լինել չի կարող: Չորրորդ անգամ չեմ եկել այստեղ, որ PR անեմ: Այդպիսի խնդիր չունեմ: Բրյուսելում շուտով լինելու է Եվրոպայի կրթության նախարարների հավաք, կա դեկլարացիա, որտեղ մտահոգություն կա, որ սոցիալական դժվար պայմաններում, ցավոք, կրթության համակարգում մեծացել է պոպուլիզմը, ինչը սկսել է վնասել կրթության համակարգի գործունեությանը: Ես ամեն ինչ կանեմ, որ իմ որևէ մի քայլ այդպես չգնահատեք»,- հայտարարեց Լևոն Մկրտչյանը և անցավ բուն հարցին` շեշտելով, որ աշխատակազմի ղեկավարին տրամադրված մեքենան ի պաշտոնե հատկացված էր նախարարին: «Ինչ տրամադրված էր, ես վերցրել եմ, լավն է, վատն է, դա ինձ չի հետաքրքրում»,- ասաց նախարարը` տպավորություն թողնելով, թե մեքենաների «լավնուվատը» իբր չի հասկանում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ