Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ՀՀ խոշորագույն գործատուները հանդիպեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների հետ

ՀՀ խոշորագույն գործատուները հանդիպեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների հետ
10.12.2017 | 00:21

Գիտակցելով կրթության դերը հանրապետության տնտեսության զարգացման, գործատու կազմակերպությունների մրցունակության բարձրացման գործում, ուսումնական հաստատության և աշխատաշուկայի կապի ամրապնդման, առաջարկ-պահաջարկ համապատասխանելիության, ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության զարգացման, աշխատաշուկայում երիտասարդների արագ ինտեգրման անհրաժեշտությունը՝ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական Միջազգային Կենտրոնի Շրջանավարտների հետ կապերի և զբաղվածության բաժինը Կարիերայի Կառուցման Հմտություննրը ծրագրի շրջանակներում ս.թ.-ի դեկտեմբերի 8-ին կազմակերպել էր մեծ հանդիպում ՀՀ խոշորագույն գործատուների հետ: Շրջանավարտների հետ տարվող աշխատանքների և զբաղվածության բաժնի պետ Ազա Շահազիզյանի խոսքերով նմանօրինակ հանդիպումներն անչափ կարևոր են լավագույն մասնագիտական կրթություն ապահովելու համար և հետագայում նաև մեր հանրապետության կադրային դարբնոցը համալրելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում նախապես ընտրված ԳԿՄԿ տարբեր բաժինների 80 լավագույն ուսանողներին ներկայացվել էին կարիերայի կառուցման հմտությունները, գործատուին դիմելու էթիկայի նորմերը, ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակներ կազմելու հմտությունները, իսկ վիճակահանության սկզբունքով 2 ուսանողի հնարավորություն ընձեռվեց անվճար հիմունքներով նկարել video CV տարբերակներ: Ամփոփիչ հանդիպման ժամանակ գործատուների հետ քննարկվեցին արդի աշխատաշուկայի մասնագիտական պահանջները և պահանջվող մասնագիտությունների ցանկը, գործատուները հերթականությամբ ներկայացրին իրենց կադրային քաղաքականությունը, տվյալ կազմակերպություններում աշխատանքի անցնելու հեռանկարներն ու առաջարկները: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ՝ ի դեմս տնօրեն Ալբերտ Սարգսյանի, շնորհակալագրեր հանձնեց ներկա գործատուներին և մի քանիսի հետ կնքվեցին փոխհամագործակցության համաձայնագրեր՝ հետագայում ավելի ամրապնդելու ԲՈՒՀ-գործատու շարունակական կապը: Ծրագրի բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր :

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3884

Մեկնաբանություններ