«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

ԱԺ աշխատակազմը «մառոզ է անում»

ԱԺ աշխատակազմը «մառոզ է անում»
07.05.2019 | 03:04

7-րդ գումարման Ազգային ժողովում ինտրիգները ոչ միայն նիստերի դահլիճում են ծավալվում, այլև դրանից դուրս: Խորհրդարանի աշխատանքը կանոնակարգելու եկած նորերն ամեն ինչ խառնել են իրար, չգիտեն՝ ում ինչ հրաման են տալիս, ումից ինչ են պահանջում:


«ԱԺ փոխխոսնակի օգնականը կարող է զանգել լրատվության և հանրության հետ կապերի բաժին ու հրահանգել աշխատակիցներին, որ ելույթի տեքստ գրեն: Նրանք կա՛մ չգիտեն, որ դա լրատվական բաժնի գործառույթների մեջ չի մտնում, կա՛մ էլ իրենք են հեռու տեքստեր գրելուց ու այն բարդում են առանց այն էլ ահռելի աշխատանք կատարող մի քանի աշխատակցի վրա»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:


Լրատվական բաժնի աշխատակիցներին միայն տեքստեր գրելով չէ, որ նեղն են գցում: Պարզվում է՝ ամիսներ առաջ, իբր պետական պահպանության ծառայության զգոնությունը ստուգելու նպատակով, խորհրդարան ատրճանակով մուտք գործել ցանկացող ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը «մառոզ է անում». «Ասում է՝ օրինակ ինչու՞ ես դու կարմիր շրթներկ քսել, դա խորհրդարանի աշխատակցի արտաքին տեսքին հարիր չէ: Կարգադրում է՝ ինչպես հագնվել, ինչպիսի դրես-կոդով ներկայանալ: Աշխատակիցներն էլ, գործը կորցնելու մտավախությամբ, շունչները պահած մի կերպ դիմանում են»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ