Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Tesla-ի նոր էլեկտրապիկապը մոտ 50 հազար դոլար կարժենա

Tesla-ի նոր էլեկտրապիկապը մոտ 50 հազար դոլար կարժենա
12.11.2019 | 11:55

Tesla ընկերությունը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում կայանալիք շնորհանդեսի ժամանակ հանությանը կներկայացնի նոր էլեկտրաքարը: Այս մասին գրում են ռուսական լրտվամիջոցները:

«Էլեկտրական պիկապի նախնական արժեքը 50 հազար ամերիկյան դոլար է: Այն ստացել է Cybertruck անվանումը»,- գրում են լրատվականները:
Tesla-ի ղեկավար Իլոն Մակսը հայտնել է, որ էլեկտրապիկապը, ըստ երևույթին, գերազանցի ԱՄՆ-ում ամենատարածված F-150 պիկապին: Թե ինչպիսին կլինի մեքենայի դիզայնն ու ինչ գույնի կլինի այն, ընկերությունը մանրամասներ չի հայտնում:

Հիշեցնենք՝ Իլոն Մասկը Twitter-ի իր էջում ավելի վաղ տեղակացրել էր, որ էլեկտրաքարի շնորհանդեսը տեղի կունենա հրթիռներ արտադրող SpaceX-ի ձեռնարկության մոտակայքում:

Դիտվել է՝ 4934

Մեկնաբանություններ