ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Անի Սամսոնյան. Ինչպես Մոսկվայում վարչապետը չկարողացավ լուծել գերիների հարցը, այնպես էլ ԱԺ դահլիճում ունակ և կարող չէ հարցին պատասխանել

Անի Սամսոնյան. Ինչպես Մոսկվայում վարչապետը չկարողացավ լուծել գերիների հարցը, այնպես էլ ԱԺ դահլիճում ունակ և կարող չէ հարցին պատասխանել
20.01.2021 | 21:56

Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանն, անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարմանը, ՀՀ վարչապետից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հայկական կողմը՝ վարչապետի գլխավորությամբ ռազմագերիների հարցով Մոսկվայից վերադարձավ գլխիկոր: Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«8-րդ կետը կատարման ընթացքում է և մասնակի կատարվել է, 9-րդ կետը կատարման սկզբնական փուլում է, սխալ կլինի պնդել, որ 9-րդ կետի կատարումը չի նպաստելու 8-րդ կետի կատարմանը: Ժամանակը ցույց կտա: Կարծում եմ՝ հերթականություն տալ և ասել, որ մի կետը կատարվել, մյուսը չէ՝ սխալ պնդում է», - ասաց փոխվարչապետի:

Նրա պատասխանից հետո պատգամավորը հարց բարձրացրեց. «Իմ հարցին պատասխանում եք ձե՞ր ցանկությամբ, թե՞ վարչապետի ցուցումով: Իմ հարցն ուղղված էր վարչապետին: Եթե պատասխանում եք ձեր ցանկությամբ, դուք դրա հասցեատերը չեք, եթե վարչապետի ցուցումով՝ դա նշանակում է, որ ինչպես Մոսկվայում վարչապետը չկարողացավ լուծել այդ հարցը, այնպես էլ ԱԺ դահլիճում պարզապես ունակ և կարող չէ իմ հարցին տալ պատասխան: Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը, ես ձեզ արձագանքելու ոչինչ չունեմ»:

Դիտվել է՝ 5502

Մեկնաբանություններ