ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

«Ազգային պատուհասը» «ղարաբաղցի-հայաստանցի» հակահայկական թեզը նորից բերում է հայաստանյան դիսկուրսի դաշտ

«Ազգային պատուհասը» «ղարաբաղցի-հայաստանցի» հակահայկական թեզը նորից բերում է հայաստանյան դիսկուրսի դաշտ
06.08.2023 | 20:35

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով զարհուրելի ատելություն ունի արցախցիների հանդեպ, «ղարաբաղցի-հայաստանցի» հակահայկական թեզը նորից բերում է հայաստանյան դիսկուրսի դաշտ։

Իր վերջին ասուլիսում նա հերթական անգամ մաղձ թափեց արցախցիների հասցեին. նման սանձարձակ ոճով` Նիկոլից բացի, մեկ էլ արտահայտվում է Ադրբեջանի նախագահ Ալիևը:

Բայց Փաշինյան Նիկոլի ատելությունը միայն Արցախի ու արցախահայության դեմ չէ:

Նա ատում է հայ ժողովրդին՝ ատում է գյումրեցիներին, որոնց զավակներին թողել է Բաքվի բանտերում` անասելի տանջանքների մեջ, ատում է գեղարքունիքցիներին, որոնց հանդերը հանձնել է թշնամուն, իսկ երեխեքին կաշառում է, որ իր առաջ պար գան` ի ցույց աշխարհի:

Ատում է սյունեցիներին, որոնց անառիկ լեռները հանձնեց ու շարունակում է հանձնել թշնամուն։

Հիշու՞մ եք, ասում էր՝ հո, Սև լճի համար կռիվ չե՞նք տալու, տարին տասներկու ամիս ձյան տակ է։

Ասաց՝ ու տվեց թուրքին:

Իսկ հիմա անպաշտպան են սյունեցիները` դեմ դիմաց կանգնած թշնամու առաջ:

Ատում է տավուշցիներին, որոնց հանդերն ու արոտավայրերը, բնակավայրերը` անկլավների անվան տակ, շուտով հանձնելու է թշնամուն։

Ալիևին խոստացել է:

Ատում է հայկական սփյուռքին, որի ներուժից տասնամյակներով սարսափել է մեր թշնամին, բայց Նիկոլը կարողացել է ներսից խառնել Սփյուռքը, ու ջրբաժանել Հայաստանն ու Սփյուռքը, մեր միասնականությունը։

Այն պահին, երբ հայ ժողովուրդն այս ամենը կգիտակցի՝ սրան հեռացնելը ընդամենը ժամերի հարց կդառնա։

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4335

Մեկնաբանություններ