ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Քանի դեռ կա այդ մարդու իշխանությունը, մեր խնդիրներն ավելի են խորանալու

Քանի դեռ կա այդ մարդու իշխանությունը, մեր խնդիրներն ավելի են խորանալու
15.09.2023 | 20:35

Նիկոլ Փաշինյանը քանդում է Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգության ու, գլոբալ առումով, գոյության բոլոր երաշխիքները՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով: Տարիներ շարունակ, մեր դյուրահավատ ժողովրդի քթից բռնած, խաբում ու սուտ խոստումներ է տալիս ինչ-որ անէական «խաղաղության» մասին և այդ ծխածածկույթի տակ, բառի բուն իմաստով, միայն իր աղիքների հարցն է լուծում:

Մեր ժողովուրդը պետք է վերջապես հասկանա, որ ոչ մի բարդ ու խուճուճ բան չկա, այլ կա միայն մեկ մարդու անձնական քեն, հոգեբանական շեղում և իշխանության պահպանման հիվանդագին մարմաջ: Այսինքն, չկա այդ մարդն իր անձնական պրոբլեմներով՝ չկան անուղղելի կամ անելանելի վիճակներ: Եվ հակառակը՝ քանի դեռ կա այդ մարդու իշխանությունը, մեր խնդիրներն ավելի են խորանալու, և մեր մեջքն ուղղելու շանսերն ավելի են փոքրանալու:

Մենք ենք մեր խնդիրները լուծողը, և դա պետք է սկսել Նիկոլին հեռացնելով:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4144

Մեկնաբանություններ