Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սա Հայաստանն է և վերջ

Սա Հայաստանն է և վերջ
03.03.2024 | 22:03

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՀԱՅՐԻԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՈՐԴՈՒՆ

- Հայրիկ,այդքան ծանր ու օրհասակա՞ն է վիճակը, ինչպես որ դու ներկայացնում էիր հարցազրույցում:

- Այո բալես, պատերազմ է լինելու, նոր ջարդ է սպասվում:

Պիտի պատրաստ լինենք,-գրեց նախկինում վարչապետ աշխատած հայրիկն ու WhatsApp-ով պատասխանեց Լոնդոնում ապրող տղային:

ՍԵՓԱԿԱՆ ԶԱՎԱԿԻՆ ԲԱՆԱԿԻՑ ԱԶԱՏԱԾ ՈՒ ԵՎՐՈՊԱ ՓԱԽՑՐԱԾ ՀԱՅՏՆԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՏՐՏՈՒՆՋԸ

-Ինչպե՞ս կարող է զավակին կորցրած մայրն ընդունի վարչապետին իր տանը: Սա սրբապղծություն է,-եթերից բողոքում էր սեփական զավակին բանակից ազատած ու Եվրոպա փախցրած հայտնի լրագրողը:

ԱՎԱԳ ՍՏԱՏՈՒՍՉԻԿ ԱՇԽԱՏՈՂ ԱՎԱԳԻ ԲՈՂՈՔԸ

-Էս ամիս աշխատավարձերն ինչու՞ են ուշացնում:

Այսքան մարդու հետ լավ ու վատ ենք եղել, որ սոված նստե՞նք,-բողոքում էր Հանրապետականների մոտ ավագ ստատուսչիկ աշխատող Ավագը:

ՇԱՇԿՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ

- Սա շինծու գործ է, իմ դեմ քրեական հետապնդում է տեղի ունենում:

Բորդյուրների մոտ հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց շաշկու մասնագետը:

ՔՊ-ԱԿԱՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

- Դեռ 91 թվականից Արցախն արդեն Ադրբեջան էր: Բայց ըստ միջազգային իրավունքի պիտի երեսուն տարի անցներ, որ Ադրբեջանը այն վերցներ: Օրենք է,-ԱԺ ամբիոնից բացատրում էր ՔՊ-ականը:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱԹՈՌԻՑ ԿԱՌՉԱԾԻ ԳՈՌԳՈՌՈՑԸ

- Հայտարարում ենք համազգային գործադուլ: Սա վերջին շանսն է՝ Արցախն ու Հայաստանը փրկելու համար: Ո՛վ աշխատանքի գնաց՝ թուրք է, -բարձրախոսը ձեռքին գոռում էր պատգամավորի աթոռից կառչած դաշնակը:


ԱՎԱԳ ՈՒ ԿՐՏՍԵՐ ՍՏԱՏՈՒՍՉԻԿՆԵՐԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

-Նիկոլին ես եմ բերել:

- Չէ, ես եմ բերել:

-Նիկոլին մենք են բերել,-իրար հերթ չտալով գոռում էին աշխատավարձերն արդեն ստացած ավագ ու կրտսեր ստատուսչիկները:

Հ.Գ.

- Էս բոզերը որ պիտի Ղարաբաղը օֆիցիալ ճանաչեին Ադրբեջանի կազմում, մեզ ինչու՞ ուղարկեցին Ջաբրայիլ,- երկու տղա, վերևում:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2474

Մեկնաբանություններ