Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ով ում է «դաս տալիս»

Ով ում է «դաս տալիս»
21.01.2025 | 19:09

Ինչպես երևում է, սրանք խելքի գալու և իրենց սխալներից դասեր քաղելու ունակություն չունեն: ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հայտարարել է, որ իրենք «հուսով են՝ ռուսական կողմը հետագայում հաշվի կառնի կատարվողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից»:

2018-ին էլ Նիկոլն էր ասում, որ Պուտինը պետք է հարմարվի մեզանում կատարվող փոփոխություններին: Պուտինը հարմարվեց, թե ոչ, բայց Հայաստանը դարձավ տշվող ֆուտբոլի գնդակ՝ նախկինների օրոք պարտված թշնամու առաջ:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ