Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Դը՜մփ, դը՜մփ հու՜ու՜ու՜»

«Դը՜մփ, դը՜մփ հու՜ու՜ու՜»
05.02.2025 | 05:54

Մի ստահակ կա, որին հիշատակելիս հասարակությունը կիրառում է տարբեր մակդիրներ` գռլախ, քնձխ, տականք, կապիտուլյանտ:

Ես նախընտրում եմ անվանել վիժվածք։

Վիժվածքը երրորդ օրն է իբր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Մի ահագին պատվիրակություն էլ հետն է տարել։

Այս երեք օրերի ընթացքում աշխատանքային ոչ մի հանդիպում չի ունեցել, անգամ որևե նահանգապետի այգեպանի, կամ հավաքարարի օգնականի հետ չի կարողացել հանդիպել։ Այսինքն, նա մեկնել է հուսով, որ գուցե մի բան ստացվի։

ՈՒ այդ` «գուցե մի բան ստացվիի» համար, վճարել է հարկատուն։

ՀՀ քաղաքացին վճարել է վիժվածքի, նրա քածի (եթե օրինական կինը չէ, ուրեմն քածն է), ու նրա հսկայական թայֆայի անիմաստ ու անմիտ կայֆերի համար։

Որ վիժվածքը կայֆեր անի, տրանսպորտը պետք է թանկանա։

Որ վիժվածքը կայֆեր անի, գույքահարկը պետք է տասնապատկվի։

Որ վիժվածքը կայֆեր անի, շրջանառության հարկը պետք է կրկնապատկվի։

Որ վիժվածքը կայֆեր անի, բոլորը նախ պետք է հայտարարագրեր լրացնեն, հետո հարկվեն։

Որ վիժվածքը կայֆեր անի, բանկերում ավանդ ունեցող կինը պետք է վճարի ծննդաբերելու համար։

«Դը՜մփ, դը՜մփ հու՜ու՜ու՜»,- գոռաց վիժվածքը և մի շատ մեծ խումբ անասուններ կրկնեցին։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2631

Մեկնաբանություններ