Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեսա Սատանայի թունոտ հայացքը, որ ինձ նայեց

Տեսա Սատանայի թունոտ հայացքը, որ ինձ նայեց
23.05.2025 | 21:21

ՈՒրեմն` ինձանից 3 տարի պահանջվեց, որ գտնեի Սատանայի դեմքի այս թունոտ արտահայտությունը, որ ցույց տայի ու պատմեի իմ կյանքից այս կարևոր վկայությունը, թե ինչքան է նա ատում Քրիստոսին Սուրբ Հաղորդության մեջ։

Երբ 2022թ. մայիսին Աստծո Հրաշքով գնացի Երուսաղեմ, Սուրբ Հարության տաճարում` Պատարագի ժամանակ, երբ Սուրբ Հաղորդությունը, որ Հիսուսի Մարմինն ու Արյունն է, քահանան դրեց լեզվիս վրա, հենց այդ վայրկյանին տեսիլքով տեսա Սատանայի թունոտ հայացքը, որ ինձ նայեց։

Եվ ասեմ, որ այս դերասանի դեմքը տեսա 2 օր առաջ ու հենց այն նույն օրերին համապատասխան` 2022թ. որ գնացել էի Սուրբ Հարության Տաճար, գիշերը մնացինք, որ առավոտյան 4։30-5-ի Սուրբ Պատարգին մասնակցենք։ Եվ իմ կյանքի ամենաերանելի օրն էր, որ Պատարագից հետո 1ժամ Տեր Հիսուսի Գերեզմանի կողքին նստած Սուրբ Վարդարանն եմ աղոթել, իսկ հաջորդ տարի արդեն աղոթագրքույկը Աստծո Հրամանով ու Հրաշքով տպագրեցի` Սուրբ Տիրամոր օգնությամբ ու շատ աստվածասեր մարդկանց ջանքերով, որպեսզի այդ ամենահամառոտ Ավետարանը, որ Աստծո Սուրն է, շատերը սովորեն ու սկսեն աղոթել սիրով և ոչ ստիպողաբար, քանզի այն դեմ է մեղքին և աղանդներին։

Այժմ գրում եմ մի հայտնի էկզորցիստի` դիվահալած քահանա Ֆրանչեսկո Բամոնտի ասածները, թե ինչից է վախենում Լյուցիֆերը։

1. ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ, ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ. Լյուցիֆերը խոստովանում է, որ պարտվել է ոչ թե ուժից, այլ Կույս Մարիամի խոնարհությունից, ՈՒմ Նա ատում է։

2. ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ. Նա խորապես ատում է Սուրբ Հաղորդությունը` ասելով, որ այն Քրիստոսն է և ամեն Հաղորդություն, որ տրվում է Շնորհով, հաղթում է նրան։

3. ՎԱԽԸ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ. Պիղծը ցույց է տալիս, որ Վարդարանը հանդիսանում է շատ զորավոր Զենք` ասելով, որ «Ամեն «Ողջույն, Քեզ, Մարիամ» աղոթքը հավատով ասելու դեպքում, նման է իրեն թրով հարվածելուն։

4. ԷԿԶՈՐՑԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ։ Նա խոստովանում է, որ ատում է էկզորցիստներին, որովհետև նրանք շարունակում են ազատագրումը Քրիստոսով, հատկապես, երբ հնազանդվում են Եկեղեցուն և ապրում են Շնորհի վիճակում։

Քրիստոնյան պարտավոր է կիրակի օրերին գնալու Սուրբ Պատարագի, խոստովանվելու և Հաղորդվելու, ճաշակելու Քրիստոս Աստծուն և մեկ դառնալու Նրա հետ, դա է Պատարագի իմաստը, որ ուտենք Հանապազօրյա Հացը երկնքից իջած, իսկ որ չեք ուտում, հոգևոր ինքնասպանության մեղքի մեջ եք լինում, որ հոգին մահաքնի մեջ է պահում։

Պատարագին մենք Հիսուսի հենց Սրտից ենք Մաս ուտում, իսկ ով ուտում է Տիրոջ Մարմինը և խմում է Նրա Արյունը, որ Կույս Մարիամի միս ու արյունից է, Հիսուս բնակվում է նրա մեջ, իսկ նա` Հիսուսի, որ Հոր մեջ է և Սուրբ Հոգու` ՈՒմ Փառք և Երկրպագություն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.ամեն

Սոֆի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 339

Մեկնաբանություններ