ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Բացահայտվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

Բացահայտվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը
29.05.2025 | 11:15

Պատվաստումները պարտադրող Նիկոլ հայադավին, Արսեն Թորոսյանին, Անահիտ Ավանեսյանին, Տիգրան Ավինյանին, երբ գա պատժելու պահը, հայերս չենք մոռանա

Պատվաստումների պարտադրման համար Նիկոլ հայադավի, «Քեմալական պայմանագրից» Արսեն Թորոսյանի, Անահիտ Ավանեսյանի, Տիգրան Ավինյանի պատժի համար բավարար հիմնավորումներ կան:

Մոտ երկու շաբաթ առաջ գրեցինք հայտնի եվրոճիվաղ, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ կապված սկանդալի մասին: Համառոտ հիշեցնենք, որ Արդարադատության եվրոպական դատարանն Ուրսուլա ֆոն դեր Լյայենին պատասխանատու է ճանաչել 2021- 2023 թթ. COVID-19-ի դեմ «Pfizer»- ից պատվաստանյութերի գնման պայմանագրերի տվյալները թաքցնելու համար ու պարտավորեցրել բացահայտել «Pfizer»- ի տնօրենի հետ COVID-19- ի դեմ պատվաստանյութերի գնման խոշորագույն գործարքի հետ կապված իր նամակագրությունը։

Եվրոպական երկրները պետք է պատժամիջոցներ սահմանեն Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի դեմ՝ լրագրողների նկատմամբ ամբողջ միավորման դեմ նրա ապակայունացնող գործունեության համար. այս մասին օրերս հայտարարել է գերմանական «Berliner Zeitung» հեղինակավոր պարբերականի թղթակից Ֆրանց Բյեկին՝ մեկնաբանելով պատվաստանյութերի հետ կապված մեքենայությունների գործը։ Նրա խոսքով՝ ֆոն դեր Լյայենն օգտվում է իր լիազորությունից, որպեսզի արգելափակի հանրության մուտքն այն փաստաթղթերին, որոնք լույս են սփռում պատվաստանյութերի հետ կապված իր մեքենայությունների վրա:

«Նա արգելափակում է գործի նյութերը և փաստաթղթերի հասանելիությունը,- գրել է լրագրողը «Berliner Zeitung»- ում:- Նա այնպիսի ուժային քաղաքականություն է վարում, որ այն հազիվ է համադրվում ժողովրդավարության հետ»:

Մայիսի 14- ին Եվրոպական միության դատարանը Ուրսուլա ֆոն դեր Լյայենի պատասխանատու է ճանաչել 2021-2023 թթ. COVID-19- ի դեմ պատվաստանյութերի գնման պայմանագրերի մասին տեղեկատվությունը միտումնավոր թաքցնելու համար: Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման հարցով ֆոն դեր Լյայենի նկատմամբ դատարանի որոշումը անվանել է «նոր էջ ԷսԷսայական-նատոյական ծռադատությունում»։

Անշուշտ, դեռ հարց է՝ կկատարվի՞, արդյոք, դատարանի հիշյալ որոշումը, կամ նույնիսկ կատարվելու դեպքում կբացահայտի՞ դրանով պատվաստված մարդկանց առողջության ու կյանքի համար տվյալ պատվաստանյութի ներկայացրած վտանգը: Այնուհանդերձ, բացահայտումներ, որոնք կապված չեն Արդարադատության եվրոպական դատարանի որոշման հետ, արդեն կան:

Այն բանից հետո, երբ Նիկոլ հայադավի իշխանության, «Քաղաքացիական պայմանագիր» («Քեմալական պայմանագիր») կուսակցության, հակահայերի ոհմակի հարցերը կլուծվեն, «Ազգային ժողով» կոչվածում «Քաղաքացիական պայմանագիր» («Քեմալական պայմանագիր») խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը վերջերս աքլորացել, լկտիացել ու խորհրդարանի ամբիոնից հայհոյում էր ընդդիմությանը (և ոչ միայն…), ամենայն հավանականությամբ, առաջնահերթորեն կմտածի Հայաստանից ճողոպրելու մասին:

Կմտածի ճողոպրելու մասին ոչ միայն նրա համար, որ իրենից տղայականով հաշիվ կպահանջվի իր տվյալ հայհոյանքների կապակցությամբ, ինչն իր համար կունենա միանգամայն ենթադրելի հետևանքներ, այլև կգա Հայաստանի բնակչությանը վտանգավոր պատվաստանյութերով պատվաստումները պարտադրելու համար քրեական պատասխանատվության պահը:

Նույն պատվաստումների պարտադրման համար Հայաստանից ճողոպրելու մասին, ամենայն հավանականությամբ, կմտածեն նաև Նիկոլ հայադավը, ներկայումս Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը և Հայաստանի նախկին վարչապետ, այժմ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը: Ճողոպրելը, սակայն, նրանց չի փրկի, արտերկրում եթե արդարադատության ձեռքը նրանց չհասնի, հիշյալ անձանց պատժելու այլ հնարավորություններ կգտնվեն… Թերևս ավելորդ է գրել, որ վտանգավոր ու վնասակար պատվաստումների պարտադրումը հիշյալ անձանց միակ արարքը չէ, որի համար նրանք հարկադրված են լինելու պատասխան տալ ու ՊԱՏԺՎԵԼՈւ են:

LIVEnews.am- ը վաղը կներկայացնի COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը, որոնք վերջերս են բացահայտվել ԱՄՆ- ում, Կոնգրեսի ցնցող զեկույցում:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ