BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պույ-Պույ մուկիկի նման կոկոսի մեջ են ընկել ու քեֆ են անում

Պույ-Պույ մուկիկի նման կոկոսի մեջ են ընկել ու քեֆ են անում
16.11.2024 | 15:50

2023 թվականին ֆինանսների նախարարությունը պետական բյուջեից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հատկացրել է 2,5 մլրդ դրամ` չորս նոր ֆուտբոլային դպրոցների կառուցման համար։ Դրանք նախատեսված էին Երևանում, Իջևանում, Մարտունիում և Արարատում։ 2024 թվականն ավարտվում է, սակայն Իջևանում ֆուտբոլային դպրոց չի կառուցվել, չի էլ կառուցվում, մնացած 3 դպրոցների մասին չգիտեմ։ Պարզ չէ՞, թե ինչու: Չնայած Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների մեծ ձախողումներին՝ Արմեն Մելիքբեկյանը հրաժարական չի տալիս ՀՖՖ նախագահի պաշտոնից։ Մարդիկ Պույ-Պույ մուկիկի նման կոկոսի մեջ են ընկել ու քեֆ են անում։ ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, մեծ փողեր է ստանում ՖԻՖԱ-ից, ՈՒԵՖԱ-ից, Հայաստանի պետական բյուջեից։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6594

Մեկնաբանություններ